211652_close_icon
views-count7766 դիտում article-date 08:38 01-03-2018

Այսօրվա­նից սահմանափակումները լիարժեք կգործեն. դեղերը վաճառվելու են դեղատոմսով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Բայց առաջ­նային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով: Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հանրապե­տությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, և այսօրվա­նից սահմանափակումները լիարժեք գործելու են: Նաև տեղեկացանք, որ թեև վերահսկող մարմինը գոյություն ունի, սակայն այժմ վերակազմավորման փուլում է և իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում: Նա­խարարությունից նաև փոխանցեցին, որ թերևս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակար­գեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները: Հիշեցնենք, որ մեր հարևան Վրաստանը փորձեց կիրա­ռել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց: Չի բացառվում նույնը լինի նաև Հայաստանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր