211652_close_icon
views-count4207 դիտում article-date 18:58 28-02-2018

Հյուսիսային Կորեան Սիրիային քիմիական զենքի բաղադրիչներ է մատակարարել

Հյուսիսային Կորեան հրթիռների մասնագետներ է ուղարկել Սիրիա, ինչպես նաև նյութեր, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության մեջ: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-43210945]BBC[/url]-ն: ՄԱԿ-ի փորձագետները հայտնաբերել են չհայտարարագրված բեռնափոխադրումներ, որոնք 2012-17 թվականների ընթացքում կատարվել են Հյուսիսային Կորեայից դեպի Սիրիա: Անօրինական բեռնափոխադրումներով ուղարկված նյութերն ու սարքավորումները կարող են օգտգագործվել քիմիական զենք արտադրելու համար: Փորձագետները նշում են, որ միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Փհենյանը ձգտում է կանխիկ գումարի դիմաց ռազմական մատակարարումներ կատարել որտեղ հնարավոր է:

Նմանատիպ նյութեր