211652_close_icon
views-count4959 դիտում article-date 18:10 28-02-2018

Վրաստանի նախագահը 116 բանտարկյալի ներում է շնորհել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 116 բանտարկյալի ներում է շնորհել: Այդ մասին այսօր հայտնել է ներման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/մարգվելաշվիլին-համաներում-է-շնորհել-116/]aliq.ge[/url]-ն: Զվիադ Քորիձեն ասել է, որ հանձնաժողովը մեկ շաբաթվա ընթացքում 858 կալանավորի գործ է քննել: Համաներված 116 բանտարկյալներից 73-ը հենց այսօր էլ կարող են դուրս գալ ազատազրկման վայրից: «73 անձանցից 4-ը կին են։ Մնացած 43-ի համար նախատեսվել է պատժի ժամկետների կրճատում։ Հանձնաժողովն աշխատել է փետրվարի 19-26-ն ընկած ժամանակահատվածում և վերանայել է 858 անձի գործ»,- ասել է Քորիձեն։

Նմանատիպ նյութեր