211652_close_icon
views-count3485 դիտում article-date 16:37 28-02-2018

Իրաքում գերությունից ազատ են արձակվել 2 տասնյակից ավելի ռուս կանայք՝ երեխաների հետ

Իրաքյան իշխանություններին հաջողվել է գերությունից ազատել 25 ռուս կանանց՝ իրենց երեխաների հետ։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Չեչնիայի՝ մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամ Հեդա Սարատովան։ Նշվում է, որ գերությունից ազատ արձակված կանանց մասին մոտ կես տարի ոչ մի տեղեկություն չկար և միայն վերջերս է պարզվել, որ նրանց պահում էին Իրաքի աշխարհազորայինները։ Կանանց երեխաների հետ բերել էին Մոսուլից։ Նրանց գերի էին պահում «Հաշդ-ալ-Շաաբի» զինված խմբավորման գրոհայինները։ Այս պահին բոլորին ուղարկել են Իրաքի բանտ, քանի որ նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում են վերջիններս հայտնվել Իրաքում։ Իրաքից ու Սիրիայից հայրենիք՝ Չչնիա, Դաղստան, Ինգուշթիա, Բաշկիրիա, Ղազախստան ու Ուզբկստան ն վերադարձվել մի քանի հարյուր կանայք՝ երեխաների հետ։

Նմանատիպ նյութեր