211652_close_icon
views-count3727 դիտում article-date 14:21 28-02-2018

Իրացման ցանցերը պետք է ունենան որակի պատասխանատուներ. ՍԱՊԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սպառողին անվտանգ ու որակյալ սննդամթերքով ապահովելու և իրացման փուլում հնարավոր խախտումները կանխելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչները: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք պետք է ապահովեն իրացման ցանցերի պատասխանատուները: Դա, նախ և առաջ, վերաբերում է իրացման ցանցերում որակի հսկողության պատասխանատուների նշանակմանը կամ ստորաբաժանումների ձևավորմանը: Ըստ բանախոսի՝ սա սննդամթերքի անվտանգությունը ապահովելուն միտված անհրաժեշտություն է: Պարոն Դանիելյանի խոսքերով՝ անհրաժեշտ է սահմանել խիստ հսկողություն ընդունվող սննդամթերքի ուղեկցող փաստաթղթերի՝ համապատասխանաության հայտարարագրերի կամ պետական գրանցման վկայականների, պիտանության ժամկետի մակնշման, սննդամթերքի պահման պայմանների, ընդունվող սննդամթերքի ամբողջականության, տեղափոխող տրանսպորտային միջոցի մաքրության ու համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման և, իհարկե, սանիտարական նորմերի ու աշխատակիցների հիգիենայի նկատմամբ: Որակի հսկողության պատասխանատուները պետք է հետևեն նաև, որ ժամկետանց կամ «ապագայի» սննդամթերքի ընդունումը, առավել ևս՝ վաճառքը բացառվի: Տեսչության պետը հատկապես կարևորել է սննդամթերքի հետկանչի դեպքերում տվյալ խմբաքանակի հաշվառման և առանձնացման ապահովումը, որի համար առաջարկվել է ստեղծել տեղեկատվության փոխանակման և գործողությունների օպերատիվության հստակ մեխանիզմ: Հիշեցնենք՝ յուրաքանչյուր տնտեսավարող ինքն է պատասխանատու իր արտադրանքի, մատուցած ծառայությունների որակի և անվտանգության համար: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր