211652_close_icon
views-count5393 դիտում article-date 12:58 28-02-2018

Մամեդյարովը ԿԽՄԿ նախագահին պատմել է Գուլիևի և Ասկերովի, սակայն լռել Ադրբեջանում պահվող Բաղդասարյանի և Կարապետյանի մասին

Ժնև կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերի հետ։ APA–ի փոխանցմամբ՝ զրույցում անդրադարձ է կատարվել Մամեդյարովի կողմից Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին ազատ արձակելու հնարավորության մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարարը փորձել է նրանց ներկայացնել որպես մոր գերեզմանի մոտ կալանավորված «անմեղ զոհերի»։ Սակայն, Ադրբեջանում պահվող հայ գերիներ Արսեն Բաղդասարյանի և հոգեկան խնդիրներ ունեցող Զավեն Կարապետյանի մասին ադրբջանցի նախարարը խոսք անգամ չի ասել։ [img]http://st0.shamshyan.com/editor/0209205001519808263565503.png[/img]

Նմանատիպ նյութեր