211652_close_icon
views-count3788 դիտում article-date 10:24 28-02-2018

Բուենոս Այրեսում օդանավակայանում ձերբակալել են ՌԴ քաղաքացու. առգրավել 4 կգ կոկաին

Արգենտինայի ոստիկանությունը Բուենոս Այրեսի օդանավակայանում ձերբակալել է ՌԴ քաղաքացիների, որոնք փորձել են 4 կգ կոկաին դուրս բերել: Այս մասին փետրվարի 27-ին հաղորդել է երկրի անվտանգության նախարար Պատրիցիա Բուլլիչը: Հայտնում է [url=http://tass.ru/proisshestviya/4993194]tass[/url]-ը: «Ռուսաստանի Դաշնության քաղաքացին օդանավակայանում հանձնել է իր ուղեբեռը: Օդանավակայանի ոստիկանությունը զննել է և հայտնաբերել 4 կիլոգրամ կոկաին, որը թաքնված են եղել ուղեբեռի երկտակ գաղտնարանում»,- Facebook-ում գրառել է Պատրիցիա Բուլլիչը: Նա ավելացրել է, որ Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը 389 կգ կոկաին հայտնաբերելուց հետո իշխանությունները ուժեղացրել են վերահսկողությունը ամբողջ երկրում: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/24/1089980/]հայտնել էինք[/url], որ Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը հատուկ ոստիկանական գործողության ժամանակ հայտնաբերվել է 389 կգ կոկաին: Թմրանյութը փաթեթավորված է եղել 12 ճամպրուկներում, որոնք թաքցված են եղել շենքի սենյակներից մեկում:

Նմանատիպ նյութեր