211652_close_icon
views-count2615 դիտում article-date 10:12 28-02-2018

Եթե ինֆորմացիա ստանամ, դրա դեմը կառնեմ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգի վերաբերյալ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. զեկույցը մեծ աղմուկ բարձրացրեց. ՄԻՊ-ը հստակ ներկայացրել էր դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմները` նշելով, թե կաշառքի ինչ սակագներ են գործում: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե այդ զեկույցն անլուրջ հայտարարություն էր: Սակայն թերթի դիտարկմանը, թե կաշառք վերցնելու գործով այս ընթացքում մի քանի դատավոր է կալանավորվել, այդ թվում՝ Երևանից, Վարդազարյանը նշել է. «Ես սակագինը չեմ հիշում, բայց այս դեպքերը մասնավոր դեպքեր էին, որոնցով չի կարելի ողջ դատական համակարգի վերաբերյալ կարծիք կազմել, չի կարելի»: Իսկ թե ինքը` որպես դատարանի նախագահ, ի՞նչ է անելու, որ դատավորները կաշառք չվերցնեն, Վարդազարյանն արդարացել է. «Դատարանի նախագահը զրո իրավունք ունի` միջամտի դատավորի գործունեությանը, միջամտի նրա գործ քննելու պրոցեսին, դա քրեական պատասխանատվություն է առաջացնում... Պրակտիկորեն ես հնարավորություն չունեմ բոլորին վերահսկելու, բայց եթե ինֆորմացիա ստանամ, դրա դեմը կառնեմ միանշանակ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր