211652_close_icon
views-count3528 դիտում article-date 09:07 28-02-2018

Քաղաքապետարանը խոշոր դրամաշնորհ է ստացել վերելակների խնդիրը լուծելու համար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ասիական Զարգացման բանկը Երևանի քաղաքապետարանին 225 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել մայրաքաղաքի վերելակային ֆոնդի խնդիրները վեր հանելու համար: Նախատեսվում է իրականացնել նախագծում, տնտեսական ու ֆինանսական գնահատում: Երևանի 2018 թ. զարգացման ծրագրում, որը հաստատել է ավագանին, վերելակների խնդրին անդրադարձ կա: Նշված է, որ 2018 թվականին նախատեսված է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում մշակել վերելակային տնտեսության արդյունավետ կառավարման ծրագիր, որով կնախատեսվի վերելակային տնտեսության ամբողջական արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ սպասարկում: Նշենք, որ գրեթե ամեն տարի վերելակներում դժբախտ դեպքեր են լինում, երբեմն մահվան ելքով, որի պատճառն անսարքությունն ու մաշվածություն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր