211652_close_icon
views-count62619 դիտում article-date 23:04 27-02-2018

Արտակարգ դեպք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկում. 12-ամյա տղան «ամորձու վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում «ամորձու վնասվածք» ախտորոշմամբ է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոն են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխված երեխան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 12-ամյա Վ. Ս.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի հանդերձարանում: Նրան վնասվածքը պատճառել է իր հետ վիճաբանության մեջ մտած, նույն դպրոցի սովորող, համադասարանցի, 12-ամյա Հ. Հ-.ն: Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր