211652_close_icon
views-count29265 դիտում article-date 23:30 27-02-2018

ՌԴ Բաշկիրիայում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 9 հոգի. կա 4 ծայրահեղ ծանր վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, ուշ երեկոյան ՌԴ Բաշկիրիայում՝ Սամարա-Ուֆա –Չելյաբինսկ մայրուղու 1546-րդ կմ հատվածում՝ Իգլինսկի շրջանի վարչական տարածքում, MAN բեռնատարը կորցնելով կառավարումը՝ ճակատ-ճակատի բախվել է ընթացող Mercedes-Benz Sprinter երթուղային միկրոավտոբուսին, ինչի հետևանքով 9 ուղևոր տեղում մահացել է, ևս 4-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հոսպիտալացվել են, հայտնում է RT-ն: Աղբյուրը նշում է, որ այս պահին բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար: Ավտովթարի հանգամանքները պարզվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր