211652_close_icon
views-count6914 դիտում article-date 21:03 27-02-2018

Օլիվյե Ժիրու. Այդպես էլ չկարողացա «Արսենալի» հետ հաղթել ԱՊԼ-ում

«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատմել է իր հիմնական նպատակի մասին: «Չգիտեմ, միգուցե դա կարելի է ափսոսանք համարել, բայց իմ մոտ չավարտված գործի զգացում է մնացել, քանի որ չկարողացա «Արսենալի» հետ նվաճել Պրեմիեր-Լիգան: 5,5 տարին հենց այնպես չանցան: Ես հաճախ եմ ասել, որ իմ վերջնական նպատակը առաջնությունում հաղթելն է: Ես առայժմ պրեմիեր-լիգայում եմ, այժմ «Չելսիում»եմ: Այս տարվա համար մտածումեմ, որ տիտղոսի համար պայքարն ավարտված է, սակայն հաջորդ տարի մենք մեծ ամբիցիաներ ենք ունենալու: Մինչև կարիերաս ավարտելը ցանկանում եմ նվաճել ԱՊԼ-ը», ասել է Ժիրուն:

Նմանատիպ նյութեր