211652_close_icon
views-count11650 դիտում article-date 20:19 27-02-2018

Անդեր Էրերան կարող է դատապարտվել 4 տարվա ազատազրկման

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան կարող է դատապարտվել 4 տարվա ազատազրկման և 6-ամյա որակազրկման, եթե նա մյուս խաղացողների հետ միասին մեղավոր ճանաչվի Իսպանիայի առաջնությունում պայմանավորված խաղի մասնակցելու համար, հայտնում են բրիտանական և իսպանական լրատվամիջոցները: Դեռևս այս ամսվա սկզբում դատախազները պահանջել էին 2 տարվա ազատազրկում, իսկ Իսպանիայում 2-ամյա ազատազրկումը պայմանական է նրան համար, ովքեր առաջին անգամ են կանգնում դատարանի առջև: Սակայն գործին միացել են Պրիմերայի ներկայացուցիչները, որոնք պահանջել են մեղադրյալների համար 4 տարվա ազատազրկում. սա առավելագույն պատժաչափն է այս հոդվածով և գումարած 6 տարվա որակազրկում՝ բոլոր կարգի ֆուտբոլային մրցաշարերում: Դատը կսկսվի այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբում:

Նմանատիպ նյութեր