211652_close_icon
views-count97499 դիտում article-date 18:18 27-02-2018

Մինչ որոշ մարզական ընկերություններ ամպագոռգոռ հայտարարություններ են անում, «Դինամո» ՄՀԿ-ում լավագույն ավանդույթները շարունակվում են. Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով տեղի ունեցան պարգևատրումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, պարգևատրման արարողություն տեղի ունեցավ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում: Մինչ պարգևատրման արարողությունը, Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը պարգևատրվողներին փոխանցեց ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնի խոսքը: Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հայրապետյանը տեղեկացրեց, որ արդեն ավանդույթ դարձած Ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողները «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում ֆիզիկական պատրաստվածությունից ստուգարքներ են հանձնում: ՀՀ Ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարականով Գ. Հայրապետյանի անմիջական հսկողությամբ խնդիր է դրված, որպեսզի Ոստիկանության բոլոր ծառայողները հասարակության մոտ ֆիզիկապես պատրաստված, ուժեղ, տոկուն, բանիմաց ու քաղաքավարի լինեն: Այսօր ՀՀ Ոստիկանության 100-ամյակի տարեդարձին ընդառաջ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում պարգևատրվեցին նախորդ տարվա ֆիզիկական պատրաստականության ստուգարքներին բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների և ծառայությունների աշխատակիցներ: Պարգևատրմանը ներկա էին Ոստիկանության վետերաններ, ովքեր իրենց աշխատանքային գործունեության ընթացքում, շատ դեպքերում վտանգելով իրենց կյանքը, կարողացել են ապահովել քաղաքացու անվտանգությունը: Ներկա էին Ոստիկանության վարչությունների և բաժինների պետեր, ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում երիտասարդ կադրերին: ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանի կողմից մի շարք կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների ղեկավարներ պարգևատրվեցին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության «ՊԱՏՎԱՎՈՐ ՄԵԴԱԼ»-ով: Բարձր առաջադիմություն ցուցաբերած Ոստիկանությոն մեծ թվով աշխատակիցներ այդ թվում՝ իգական սեռի, արժանացան պատվոգրերի ու արժեքավոր հուշանվերների: Պարգևատրումները ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ կատարեց Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գ. Հայրապետյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը նաև մեծ ավանդ ունի փողոցում հայտնված անչափահասների վերադաստիարակման խնդրում: Դինամոյականները բազմաթիվ երեխաների են հայտնաբերել, ովքեր իրենց ծնողների կողմից բարձիթողի վիճակում են գտնվել ու արդեն քանի տարի է՝ այդ երեխաները անվճար իրենց պարապմունքներն են անցկացնում միջազգային չափանիշներին համապատասխան «Դինամո»-ի մարզական դահլիճներում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 408+
408+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր