211652_close_icon
views-count12711 դիտում article-date 13:25 27-02-2018

Իլկայ Գյունդողան. Տարօրինակ է, որ նորից պիտի «Արսենալի» հետ խաղանք

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը անդրադարձել է ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Արսենալի» հետ հանդիպմանը: «Բոլորս էլ գիտենք, որ «Արսենալը» կարող է լավ խաղալ, նրանք ուժեղ թիմ ունեն: Դա լուրջ հակամարտություն է լինելու և մենք պետք է դրան պատրաստ լինենք: Հեշտ չի լինելու: Ուղղակի տարօրինակ է, որ մենք նրանց հետ նորից խաղալու ենք չորս օր անց: Մենք դեռ կարևոր շատ հանդիպումներ ունենք, նրանցից մեկն էլ կկայանա այս հինգշաբթի՝ «Արսենալի» հետ: Մենք Լիգայի գավաթում հաղթանակը նշելու կամ հանգստանալու ժամանակ չունենք: Մենք պատրաստվում ենք հաջորդ խաղին և կձգտենք երեք միավոր վաստակել», ասել է Գյունդողանը:

Նմանատիպ նյութեր