211652_close_icon
views-count4722 դիտում article-date 11:51 27-02-2018

Պեկինում սմոգի պատճառով տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել

Պեկինի իշխանությունները տագնապի դեղին մակարդակ են հայտարարել մայրաքաղաքում օդի բարձր աղտոտվածության պատճառով։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Պեկինի՝ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով քաղբյուրոյին։ Փետրվարի 27-ի առավոտյան 1խմ օդում վտանգավոր PM2.5 տարրերը կազմել են 262 միկրոգրամ։ Իշխանությունները գտնում են, որ պատճառը օդի ջերմաստիճանի բարձրացումն է։ Նշենք, որ PM2.5-ը վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար։ Նրա մասնիկները ստեղծում են մառախուղի պատրանք և ունակ են ներթափանցել մարդու փոքերն ու մնալ այնտեղ։ Դա էլ կարող է առաջացնել շնչահեղձություն։ Նշված տարրերի անվտանգ քանակը Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից սահմանվել է 25 միկրոգրամ՝ 1խմ օդում։

Նմանատիպ նյութեր