211652_close_icon
views-count16807 դիտում article-date 23:30 26-02-2018

Մոսկվայում աննախադեպ ցուրտ եղանակ է սպասվում. օդի ջերմաստիճանը Մերձմոսկվայում մինչև -35 աստիճան կկազմի

Մոսկվայում և մարզում աննախադեպ ցրտեր են սպասվում: Այս մասին հայտնել է տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը: Բնակիչներին պաշտոնապես զգուշացրել են փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը մինչև -35 աստիճան ցրտի մասին: Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և բնապահպանական մոնիտորինգի կենտրոնական վարչություն» հիմնարկի կողմից արված եղանակի կանխատեսմանը՝ փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը Մերձմոսկովյան շրջանում մինչև -35 աստիճան օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում, իսկ Մոսկվայում միչև -20 աստիճան: Փրկարարները խորհուրդ են տվել հնարավորության դեպքում մնալ տանը և դուրս գալուց առաջ տաք հագնվել: Մասնավորապես, խորհուրդ է տրվում հագնել 2 զույգ տաք գուլպա, դրսում խուսափել արագ տեղաշարժվելուց, քայլել դանդաղ և ցանկալի է շնչել նույնպես դանդաղ՝ քթով:

Նմանատիպ նյութեր