211652_close_icon
views-count10648 դիտում article-date 20:40 26-02-2018

Նեյմարը չի խաղա «Ռեալի» հետ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, մեծ հավանականությամբ, չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը: 26-ամյա բրազիլացին ոտնաթաթի վնասվածք էր [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/26/1090075/]ստացել[/url] Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում՝ «Մարսելի» հետ խաղի (3:0) վերջում: Կային որոշակի մտահոգություններ, որ Նեյմարը կոտրել է ոտնաթաթը, որի դեպքում նա այլևս չէր խաղա այս մրցաշրջանում: Սակայն բրազիլացու վնասվածքը պակաս լուրջ է: Սպասվում է, որ բաց կթողնի երեք շաբաթ և չի օգնի թիմին՝ մարտի 6-ին «Ռեալի» հետ կայանալիք հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր