211652_close_icon
views-count3481 դիտում article-date 18:49 26-02-2018

Տրանսպորտի նախարարը Բարսելոնայում մասնակցում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում մասնակցում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին։ Համաժողովի շրջանակներում Վահան Մարտիրոսյանը մասնակցել է նաև նախարարական ամենամյա ծրագրի աշխատանքներին, որը բջջային կապի օպերատորների և կապի ոլորտը կարգավորող նախարարների ամենաներկայացուցչական միջոցառումն է։ Համաժողովի աշխատանքներին ներկա են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ: Փետրվարի 26-ից մարտի 1-ն անցկացվող համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր՝ կապված բջջային կապի ոլորտի զարգացման, բջջային լայնաշերտ կապի քաղաքականության, ոլորտի հատուկ կարգավորման հիմնախնդիրների, ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։ «GSMA» նախարարական տարեկան ծրագրի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ ոլորտի նորամուծությունների, դրանց կիրառման համար անհրաժեշտ պայմանների, մի շարք այլ հարցերի շուրջ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր