211652_close_icon
views-count11890 դիտում article-date 16:58 26-02-2018

Արսեն Վենգեր. Մեր բախտը չբերեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիական լիգայի գավաթի եզրափակի [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/25/1090030/]խաղի [/url]արդյունքը (0:3): «Մենք զգում էինք խաղը, առաջին մենք գոլային պահ ստեղծեցինք և շատ հեշտությամբ այն բաց թողեցինք: Դրանից հետո մենք կոպիտ սխալ թույլ տվեցինք «Սիթիի» առաջին գոլի դեպքում, սակայն մենք բավական լավ էինք վերահսկում նրանց առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում մեր բախտը չբերեց, քանի որ երրորդ գոլը հարյուր տոկոսով խաղից դուրս վիճակից խփվեց: Սակայն ես շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին». նրանք արժանիորեն հաղթեցին: Հավատում եմ,որ մենք կարող ենք շատ արագ ուշքի գալ այս պարտությունից: Մենք եզրափակիչ ունեինք, որտեղ պարտվեցինք: Այժմ պետք է կենտրոնանանք ԱՊԼ-ի հաջորդ խաղի վրա: Իհարկե, երբ հաշիվը 0:3 է, պետք է մտածել պաշտպանությունում ավելի լավ գործելու մասին: Սակայն ինձ թվում է, որ երկար ժամանակ մենք լավ էինք պաշտպանվում: Երբեմն կորցնում էինք զգոնությունը, իսկ լավ թիմերի հետ խաղում դրա համար թանկ ես վճարում», ասել է Վենգերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր