211652_close_icon
views-count6732 դիտում article-date 13:49 26-02-2018

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը կոչումներ է շնորհել մի շարք փրկարար ծառայողների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով հերթական սպայական կոչումներ են շնորհվել մի շարք փրկարար ծառայողների: ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հրայր Դավթյանին, Կոտայքի ՄՓՎ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանին և ԵՓՎ Նոր-Նորք բաժնի ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի, իսկ ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (բուժական աշխատանքների գծով) Արմինե Բոսնոյանին, Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վահան Մկրտչյանին և Գեղարքունիքի ՄՓՎ Հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ Երվանդ Նավասարդյանին՝ փրկարար ծառայության փոխգնդապետի կոչում: Վերջինս նաև նշանակվել է Գեղարքունիքի ՄՓՎ Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր