211652_close_icon
views-count7624 դիտում article-date 11:27 26-02-2018

Իրաքում դատարանը 16 թուրք կանանց մահվան է դատապարտել

Իրաքյան դատարանը Թուրքիայի 16 քաղաքացիների՝ կանանց, մահվան է դատապարտել՝ նրանց մեղադրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մեջ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Դատարանը գտել է, որ բոլոր 16 կանայք ԻՊ անդամներ են, ամուսնացած են ԻՊ գրոհայինների հետ, նյութապես աջակցել են նրանց, ինչպես նաև օգնել ահաբեկչություններ իրականացնել։ Դատավճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել։

Նմանատիպ նյութեր