211652_close_icon
views-count23147 դիտում article-date 00:18 26-02-2018

«Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգը, որը պետք է պարզեր, թե ով պետք է ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում: Եզրափակիչ համերգին մասնակցում էին 10 երգիչ. Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, Nemra-ն, Կամիլը, Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը: Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանն՝ իր «Քամի» ստեղծագործությամբ: Այսպիսով, Սևակ Խանաղյանը Հայաստանը կներկայացնի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ում: Սևակի առաջին ելույթը տեղի կունենա մայիսի 9-ի առաջին կիսաեզրափակիչում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր