211652_close_icon
views-count10998 դիտում article-date 23:12 25-02-2018

Իրաքում դատարանը Թուրքիայի 16 քաղաքացուհու դատապարտել է մահապատժի

Իրաքի քրեական դատարանը Թուրքիայի 16 քաղաքացուհու դատապարտել է մահապատժի: Վճիռը կայացվել է ահաբեկիչների հետ համագործակցության համար: Իրաքի դատական բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սատարա Բիրկադարայի խոսքերով, «մեղադրյալները հետաքննության ընթացքում խոստովանել են, որ Իրաք ժամանել են Իսլամական Պետության անդամների հետ ամուսնանալու և նրանց աջակցելու համար: Վերջինս նաև ընդգծել է, որ վճիռը նախնական է և այն կարող է բողոքարկվել: Ավելի վաղը Բաղդադում դատարանը Թուրքիայի մեկ քաղաքացուհու արդեն դատապարտել էր մահապատժի՝ ԻՊ-ի հետ համագործակցության համար: Այն ժամանակ ևս 10 թրքուհի դատապարտվել էին տարբեր ժամկետների ազատազրկման:

Նմանատիպ նյութեր