211652_close_icon
views-count10179 դիտում article-date 22:30 25-02-2018

Մեքսիկայի նախագահը Թրամպի հետ զրույցից հետո հրաժարվել է այցելել ԱՄՆ

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նյետոն հրաժարվել է Վաշինգթոն կատարելիք այցից՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հետ հեռախոսազրույցից հետո: Նյետոն մտադիր էր Վաշինգթոն այցելել փետրվարին կամ մարտին: Սակայն երբ երկու առաջնորդները փետրվարի 20-ին մոտ 50 րոպե հեռախոսազրույց են ունեցել, ծրագրերը փոխվել են:3 Մեքսիկայի նախագահը Թրամպից չի կարողացել երաշխիքներ ստանալ, որ ԱՄՆ-ի նախագահը հրապարակավ Մեքսիկայից չի պահանջի վճարել սահմանի վրա պատի շինարարության համար: ԱՄՆ-ի նախագահը ոչ միայն երաշխիքներ չի տվել, այլ նաև այդ պահանջներից դուրս է եկել հունից: Այժմ Նյետոն կփորձի ԱՄՆ այցելության շուրջ նոր պայմանավորվածություն ձեռք բերել գարնանը:

Նմանատիպ նյութեր