211652_close_icon
views-count23328 դիտում article-date 20:59 25-02-2018

Այսօր հայ մեծանուն Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է. «Հերոսներին հերոսացնելն էլ հերոսություն է», «Ֆիդայիներ» ՀԿ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 25-ին, հայ մեծանուն Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց միջոցառում՝ ի պատիվ Զորավարի: Այն կրում էր «Հերոսներին հերոսացնելն էլ հերոսություն է» խորագիրը: Միջոցառմանը ներկա էին կենդանի լեգենդ Արկադի Տեր-Թադևոսյանը, բարձրաստիճան զինվարականներ, գեներալներ, հյուրեր: «Ֆիդայիներ» կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանի կողմից մեծ թվով ազգի նվիրյալներ պարգևատվեցին «Ֆիդայիներ» շքանշաններով և նվերներով: Միջոցառման ընթացքում քննարկվեց նաև կազմակերպության ծրագրերից մեկը, այն է՝ 1870-1920 թվակններն ընկած ժամանակահատվածում մեր պետականության համար պայքարած ֆիդայիների և ոչ ֆիդայիների նկարներով Ֆիդայապատ ստեղծելը: Այն կլինի պատմամշակութային որևէ վայրում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+

Նմանատիպ նյութեր