211652_close_icon
views-count18329 դիտում article-date 20:42 25-02-2018

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան շատ խիստ կարձագանքի Սիրիայում հակամարտության կարգավորման ձախողման փորձերին

Ռուսաստանը շատ խիստ կերպով կկանխարգելի՝ հակառուսական և հակասիրական արշավ սկսելու և Սիրիայում քաղաքական կարգավորմանը հակադարձելու բոլոր փորձերը: Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ-ը ընդունեց 2401 բանաձևը, որով բոլոր կողմերին կոչ է արվում «Սիրիայում անհապաղ դադարեցնել բախումները» առնվազն 30 օրով: Դա անհրաժեշտ է հումանիտար օգնության անվտանգ տեղափոխության և տուժածներին էվակուացնելու համար: «Կողմ լինելով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի ընդունմանը, շատ կոշտ կերպով կկանխենք հակառուսական և հակասիրիական հիստերիա բարձրացնելու փորձերը, թույլ չենք տա վիժեցնել քաղաքական կարգավորման գործընթացը, որը Սոչիում սիրիական ազգային երկխոսության կոնգրեսից հետո նոր շունչ է ստացել», նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր