211652_close_icon
views-count4580 դիտում article-date 12:53 25-02-2018

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակի առիթով այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների ու բազմաթիվ քաղաքացիների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր