211652_close_icon
views-count13458 դիտում article-date 11:15 25-02-2018

ՌԴ Վորոնեժում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 4 զոհ, 6 վիրավոր

ՌԴ Վորոնեժ քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ դաշնային М-4 «Դոն» մայրուղու 625-րդ կմ հատվածում միմյանց են բախվել ուղևորատար ավտոբուսն ու բեռնատարը: Բախման հետևանքով 4 հոգի տեղում մահացել են, ևս 6 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Նշվում է, որ վթարի պահին ավտոբուսում գտնվել է 20 ուղևոր:

Նմանատիպ նյութեր