211652_close_icon
views-count49418 դիտում article-date 10:53 25-02-2018

Առեղծվածային դեպք Լոռու մարզում. հրդեհի վայր ժամանած իրավապահներն ու հրշեջները ունեն կասկածներ, որ հրդեհը միտումնավոր է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 տանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Պարզվել է, որ տան սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է, իսկ մեկ այլ սենյակ էլ՝ մասամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ տունը օգտագործվում է որպես ամառանոց, և այդ պահին գազ և էլեկտրաէներգիա սպառող սարքավորումներ միացրած չեն եղել, ինչն էլ կասկածի տեղիք է տվել ժամանած իրավապահներին ու հրշեջներին, որ հնարավոր է՝ հրդեհը միտումնավոր է եղել: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր