211652_close_icon
views-count6916 դիտում article-date 22:44 24-02-2018

Ամուսնալուծությունների թիվը Հայաստանում աճել է, հայտնում է փաստաբանը. Vesti.am

«Ամուսնալուծությունների գործերի քանակն ավելացել է»: Փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ դա փաստում է իր ունեցած պրակտիկ վիճակագրությունը։ Ըստ փաստաբանի՝ ամուսնալուծությունների հիմնական մասն ունեն սոցիալական արմատներ, որն էլ ստիպում է անձանց գնալ այդ քայլին։ Բանախոսը միաժամանակ ընդգծում է, որ ամուսնալուծությունների խնդրի հետ կապված մեծ անելիք կա դատական մասով: «Դատարաններն ունեն որոշակի պարտականություն՝ հաշտեցնել կողմերին։ Հիշեցնեմ, որ դատարանն իրավունք ունի որոշ ժամկետ տրամադրել կողմերին՝ բանակցելու և առկա իրավիճակը հասկանալու համար, ինչն էլ շատ դեպքերում կարող է օգնել այդ քայլին չգնալու»,- ասաց փաստականը՝ հավելելով, որ չնայած դատարանն այդ ժամկետը տրամադրում է որոշ դեպքերում, բայց այն ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Սկզբնաղբյուրը՝ [url=http://vesti.am/archives/179724?lang=am]Vesti.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր