211652_close_icon
views-count6817 դիտում article-date 19:35 24-02-2018

Հնդկաստանում մեքենան մխրճվել է դպրոցականների խմբի մեջ. զոհվել է 9 հոգի. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգի Մուզաֆարպուր քաղաքում ավտոմեքենան մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել դասերից վերադարձող մի խումբ դպրոցականների: 9 հոգի զոհվել է, ավելի քան 10-ը վնասվածքներ ստացել: Այլ տեղեկություններով, վնասվածքներ են ստացել 24 հոգի, որոնց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Զոհվածներից երկուսը մեծահասակներ են, մնացած 7-ը՝ դպրոցականներ: Մեծահասակները երեխաներն փողոցն անկացնելիս են եղել, երբ կառավարումը կորցրած Mahindra Bolero ամենագնացը մխրճվել է խմբի մեջ: Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Զայրացած տեղի բնակիչները սկսել են նրան հետապնդել: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ մեքենայի վարորդին հասցրել են ձերբակալել, սկսվել է հետաքննություն: Իշխանությունները խոստացել են զոհվածների ընտանիքներին դրամական փոխհատուցում տալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր