211652_close_icon
views-count12355 դիտում article-date 23:48 24-02-2018

Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը մոտ 400 կգ կոկաին են պահել. ձերբակալվել է դեսպանատան նախկին հաշվապահը

Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը հատուկ ոստիկանական գործողության ժամանակ հայտնաբերվել է 389 կգ կոկաին: Թմրանյութը փաթեթավորված է եղել 12 ճամպրուկներում, որոնք թաքցված են եղել շենքի սենյակներից մեկում: Մոտ մեկ տարի առաջ թմրանյութը պատահաբար գտել է Արգենտինայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելին, ինչի մասին անմիջապես հայտնել է իրավապահ մարմիններին: Երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությամբ որոշվել է թույլ տալ, որպեսզի թմրանյութը հասնի հասցեատիրոջը: Սակայն մինչև Մոսկվա տեղափոխելը կոկաինի փոշին փոխարինել են սովորական սպիտակ փոշիով: Թմրանյութը դիվանագիտական փոստով հասցվել է Մոսկվա: Համաձայն միջազգային կոնվենցիայի, դիվանագիտական փոստով առաքվող ապրանքները զննման ենթակա չեն, այնպես որ թմրանյութը հասել է պատվիրատուներին, որից հետո նրանց ձերբակալել են: Ընդհանուր առմամբ, երկու երկրներում ձերբակալվել է 4 հոգի, որոնց թվում է եղել է ռուսական դեսպանատան նախկին հաշվապահը:

Նմանատիպ նյութեր