211652_close_icon
views-count4231 դիտում article-date 15:19 24-02-2018

Ավագանու ծեծկռտուքի գործը կգնա՞ ՀՔԾ. ինչ է մանրամասնում գլխավոր դատախազը. armlur.am

«[url=http://armlur.am/781858/]Ժողովուրդ[/url]» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասով հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազի պատասխանները: -Պարո՛ն Դավթյան, փետրվարի 13-ին կայացած Երեւանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանություն») առաջին եւ 118-րդ հոդվածի («Ծեծ») առաջին մասերով: Որպես քրգործերի քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին` խնդրում եմ պարզաբանել, թե ինչո՞ւ է գործի վարույթը հանձնվել ՀՀ քննչական կոմիտեին, այլ ոչ թե ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` հաշվի առնելով այն իրողությունը, որ միջադեպի մեջ գործող անձինք նաեւ պաշտոնյաներ են: -ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները նախաքննություն են իրականացնում միայն օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով: Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց սպառիչ ցանկը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 261 եւ 262 կետերով, որոնցում Երեւանի ավագանու անդամները նախատեսված չեն: Այսպիսով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի եւ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 261 եւ 262 կետերի համադրումից հետեւում է, որ Երեւանի ավագանու անդամների կատարած առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն իրականացնելու լիազորություն ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չունի: Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը: [b]-ՀՀ քրեական գործով արդեն կա՞ն կասկածյալներ, եւ ովքե՞ր են նրանք: [/b] -2018թ. փետրվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված տվյալ քրեական գործով առ 21.02.2018թ. որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում դեռեւս չի հարուցվել, այսինքն` որեւէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ դեռեւս չունի: [b]-Առաջադրված հոդվածները վերաբերում են «Երկիր ծիրանի» կուսակցությա՞ն, թե՞ ՀՀԿ-ական ավագանու անդամներին: [/b] -ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ 258-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը վկայում է, որ 2018թ. փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած իրադարձությունները առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ: Տվյալ քրեական գործը հարուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ, ինչից հետեւում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը եւ 258-րդ հոդվածի 1-ին մասը սույն դեպքում վերաբերելի են ոչ թե կոնկրետ անձին կամ անձանց, այլ փաստին: Ամբողջությամբ կարոք եք կարդալ սկզբնաղբյուր [url=http://armlur.am/781858/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր