211652_close_icon
views-count3593 դիտում article-date 15:08 24-02-2018

ԱՄՆ Ֆլորիդայի նահանգապետն առաջարկել է սահմանափակել զենքի վաճառքը հոգեկան շեղումներով մարդկանց

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ղեկավար Ռիք Սքոթթը կոչ է արել նահանգի օրենսդիրներին սահմանափակել դեռահասներին, ինչպես նաև հոգեկան շեղումներ ունեցող քաղաքացիներին զենքի վաճառքը, հաղորդում է Reuters-ը։ Նահանգապետը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ նահանգի դպրոցներից մեկում նախկին սանի կողմից հրազենային կրակոցներից զոհվեց 17 մարդ։ Սքոթթի խոսքով՝ ինքը պահանջելու է, որպեսզի այսուհետ զենքի վաճառքը թույլատրվի ոչ թե 18 տարեկանից, այլ 21 տարեկանից բարձր քաղաքացիներին։ Բացառություն պետք է կազմեն բանակայինները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր