211652_close_icon
views-count5104 դիտում article-date 09:14 24-02-2018

Հանրային այգին սեփականացվել է, ծառերը կտրվել են, տեղում շուտով օբյեկտ կկառուցվի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար: Մեր տեղեկություններով, կառուցողը նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գևորգյանը: Վերջինս նախկին այգու սեփականատերն է: Ամիսներ առաջ «Ռիբոկ» սպորտային համալիրի հարևանությամբ գտնվող այգում հաստաբուն ծառերը հատվեցին: Մեծ աղմուկ բարձրանալուց հետո պարզվեց, որ այգին մասնավոր է և դրա տերը ինչպես նպատակահարմար է գտել, այդպես էլ վարվել է: Այս պատմությունն ավելի խորը արմատներ ունի: Դավիթաշենի թաղապետը Ռուբեն Գևորգյանն էր, հանրային այգին սեփականաշնորհվել էր՝ դարձել էր նրա դստեր սեփականությունը, իսկ այսօր արդեն այգու ծառերը չկան, իսկ տեղում շուտով օբյեկտ կկառուցվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր