211652_close_icon
views-count4541 դիտում article-date 23:30 23-02-2018

Թումոյի «Pyramidz» էլեկտրոնային խումբը ներկայացրել է նոր՝ «Գարիմ» երգի տեսահոլովակը

Pyramidz էլեկտրոնային խմբի «Գարիմ» երգի տեսահոլովակը ստեղծվել է թումոցիների կողմից՝ հանրահայտ ամերիկահայ ռեժիսոր Ալեքս Նազարիի հատուկ աշխատարանի ընթացքում։ Pyramidz-ի՝ Գյումրիից ոգեշնչված «Գարիմ»-ը future garage ժանրի երգ է, որում հնչում են Գալյա Նովենցի մենախոսությունները «Մեր մանկության տանգոն» և «Աշնան արև» ֆիլմերից: Տեսահոլովակի կոնցեպտի մշակումը, նկարահանումներն ու մոնտաժը իրականացվել են Թումոյի ուսանողների կողմից ռեժիսոր Ալեքս Նազարիի հատուկ աշխատարանի շրջանակներում։ Նազարին նկարահանել է տասնյակ հոլովակներ ամերիկյան այնպիսի հայտնի արտիստների համար, ինչպես Lil Wayne-ը, 50 Cent-ը, Snoop Dogg-ը և այլն: Քաղաքի շունչը փոխանցող տեսահոլովակի նկարահանման շուրջ աշխատել են ինչպես Թումո Երևանի, այնպես էլ Գյումրիի ուսանողները: [b]Թումո թիմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր