211652_close_icon
views-count4425 դիտում article-date 19:30 23-02-2018

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ղազար Փարպեցու փողոցի նշված հատվածում՝ բացառությամբ Արամի փողոցին հարող վերջնամասի մոտ 50 մետր տեղամասի, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ:[img]http://st0.shamshyan.com/editor/0425007001519399780407584.jpg[/img]

Նմանատիպ նյութեր