211652_close_icon
views-count3699 դիտում article-date 09:49 23-02-2018

Լևոն Ալթունյանը ցանկանում է վերահսկել մասնավոր հիվանդանոցները. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վերջերս տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհել է նախարարության աշխատակիցներից, որ չեն կարողանում մասնավոր հիվանդանոցների հետ լավ աշխատել և դրանք պահել հսկողության տակ: Բանն այն է, որ «մասնավորները» դուրս են առողջապահության նախարարության վերահսկողությունից և ոչ մի կերպ չեն ենթարկվում այստեղ ընդունված կանոններին: Լևոն Ալթունյանը նախարարի պաշտոնում մեկ տարի պաշտոնավարելուց հետո փորձում է իրավիճակը փոխել և դառնալ դրության տերը: Նա նշում է, որ նախարարության գերխնդիրը մասնավոր հիվանդանոցները նույն դաշտ բերելն է: Չնայած նախարարի ջանքերին, առայժմ դա նրան կարծես չի հաջողվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր