211652_close_icon
views-count4157 դիտում article-date 09:03 23-02-2018

Գրիշա Վիրաբյանի դեմ կոմպրոմատ ունեն, որը հարկավոր պահին «մեյդան» կհանվի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գրիշա Վիրաբյանի հայտարարությունը, ըստ որի Գևորգ Կոստանյանն իրեն կաշառք է տվել, ինչպես նաև «Ելքի» ամենապարկեշտ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի փաստաբանական ծառայությունից հրաժարվելու պատճառները, ոչ միայն Վիրաբյանի թիկունքում կանգնած հայտնի անձի քաղաքական նկրտումներն են, այլև ունեն հույժ «ֆինանսական» հենք: Իր կոնվենցիոն պարտականությունները կատարող ՄԻԵԴ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ, հարցը հաշտությամբ ավարտելու առնչությամբ արված առաջարկին ընդառաջ Վիրաբյանը հարցրել է` ինչքա՞ն փող կտաք, իմանալով գումարի չափը, ասել է` մտածեմ, կասեմ: Գնացել-եկել, ասել է` համաձայն չեմ. փողի չափը ձեռք չի տվել Վիրաբյանին։ Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, այդ ամենի տեսաձայնագրությունը կա, և հարկավոր պահին այն «մեյդան» կհանվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր