211652_close_icon
views-count3869 դիտում article-date 08:52 23-02-2018

Թեժ պայքար. Բարձրագույն դատական խորհրդի 5 տեղի համար 30 թեկնածու է պայքարում. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքար է սկսվել: 10 անդամից կազմված այս խորհրդի 5 անդամին ընտրելու է ԱԺ-ն, 5 անդամին՝ դատավորների ընդհանուր ժողովը, դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, բոլոր ատյանների դատարաններից: Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ 230 դատավորներից 200-ը հրաժարվել են ընդգրկվել խորհրդի կազմում. նրանք համապատասխան դիմումներ են ներկայացրել: Արդյունքում` հիմա 5 տեղի համար 30 հոգու մեջ թեժ պայքար է. Վճռաբեկ դատարանից խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմել է 5 դատավոր, Վերաքննիչից, օրինակ, 4 դատավոր, և այսպես շարունակ: Նշենք, որ ԲԴԽ կազմի համար դատական համակարգի ներկայացուցիչների ընտրությունները տեղի են ունենալու մարտի 1-ին, և այդ օրը չեն բացառվում անգամ սկանդալները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր