211652_close_icon
views-count5394 դիտում article-date 23:56 22-02-2018

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության 69 և 77 կգ քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ծանրամարտի տղամարդկանց առաջնության երկրորդ օրն էր: Մարզիկները մրցեցին 69 և 77 կգ քաշային կարգերում: 69 կգ. Հրայր Հովհաննիսյան (287 կգ), Ռոստամ Կարապետյան (286), Արտյոմ Զարգարյան (262 կգ): 77 կգ. Ժորժ Եղիկյան (310 կգ), Հենրիխ Խաչատրյան (292 կգ), Ազատ Հակոբյան (287 կգ): Վաղը մրցահարթակ կմտնեն 85 և 94 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Շաբաթ օրը Հայաստանի առաջնությունը կավարտվի 105 և 105+ կգ քաշայինների պայքարով:

Նմանատիպ նյութեր