211652_close_icon
views-count4172 դիտում article-date 23:11 22-02-2018

Հայաստանի հինգ բռնցքամարտիկ Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են մրցելույթները: Մրցումային 3-րդ օրը Հայաստանի հավաքականից 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվեց բրազիլացի մարզիկին: Հայաստանի հինգ ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Այսօր իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Հաղթանակի դեպքում նա կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Նմանատիպ նյութեր