211652_close_icon
views-count5069 դիտում article-date 22:22 22-02-2018

Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները

Ուկրաինայում իրականացվում է նշանավոր հայ գործիչների կենսագրական ուսումնասիրություն, այդ մասին [url=http://analitikaua.net/2018/v-ukraine-provoditsya-biograficheskoe-issledovanie-vidnyih-armyanskih-deyateley]AnalitikaUA.net[/url]-ին հայտել է պատմաբան, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը Ուսումնասիրվում են հայ համայնքի այն ներկայացուցիչների կենսագրությունները, որոնց գործունեությունը կապված է Ուկրաինայի հետ՝ սկսած Կիևյան Ռուսիայի ժամակներից մինչ օրս, որոնք ունեն մեծ ներդրում տարբեր ոլորտներում: Նախագծի հեղինակ պատմաբան, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը նշել է, որ «Ուկրաինայի հայտնի հայերը» պայմանական անվանմամբ նախագիծը գիտահետազոտական աշխատանք է: «Դրանք հայեր են, որոնք իրենց երկրորդ հայրենիքը փոխել են լավագույն կողմերով՝ դառնալով օրինակ իրենց գալիք սերունդների համար: Ավելի քան 10 տարի զբաղվում եմ այս ոլորտի հետազոտական աշխատանքներով: Հավաքվել են ավելի քան 1400 հայտնի հայերի կենսագրություններ՝ ըստ որոշ չափանիշների. պետական, քաղաքական, հասարակական, մշակութային, հոգևոր, սպորտային և այլ գործիչներ՝ կապված Ուկրաինայի հետ»,- ընդգծել է Մակարյանը: Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ գիտությունը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Նմանատիպ նյութեր