211652_close_icon
views-count17193 դիտում article-date 21:56 22-02-2018

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ոսկեղենիկ մայրենի» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 22-ին, Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ոսկեղենիկ մայրենի» խորագրով միջոցառում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Ունանյանը երեխաների մեջ սերմանեց սեր դեպի մայրենի լեզուն, բացատրելով նրա նշանակությունը մեր կյանքում: Միջոցառմանը ներկա էր նաև Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն- թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը: Երեխաները փոքրիկ հատվածներ ընթերցեցին ինչպես իրենց, այնպես էլ Լենա Անթառանյանի գրված բանաստեղծություններից: Միջոցառման ավարտին 2017-2018 ուս. տարվա լավագույն ընթերցասեր աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով: Իր խոսքում Լ. Անթառանյանը նշեց, որ աշակերտները կամակատարի տակ են գտնվում, ինչն էլ նշանակում է, որ նրանց կամքը միշտ կատարվելու է: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր