211652_close_icon
views-count47855 դիտում article-date 21:52 22-02-2018

«Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը նշում է իր 65-ամյակը Հայրենիքի պաշտպանի տանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- այս խոսքերը հիվանդի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Արտավազդ Սահակյանն ունեցել է մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարված շուրջ 45 հազար վիրահատություններից ճնշող մեծամասնության դեպքում: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը տոնում է իր 65-ամյա հոբելյանը հայրենիքի պաշտպանների և իր բժիշկ կոլեգաների հետ: «Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին: Կատարած պլաստիկ և միկրովիրաբուժական միջամտությունների վիճակագրական տվյալները աննախադեպ աճ գրանցել մեր երկրում: Թվերի հետևում, սակայն, ամենից առաջ մարդկային ճակատագրերն են, փրկված և ապաքինված հազարավոր հիվանդներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+

Նմանատիպ նյութեր