211652_close_icon
views-count24265 դիտում article-date 20:16 22-02-2018

Երևանում. 26–ամյա վարորդը մոտոցիկլով բախվել է 31–ամյա վարորդի BMW-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլի» դիմաց, 26-ամյա Սարգիս Կարապետյանը իր վարած Suzuki մակնիշի մոտոցիկլով բախվել է 31-ամյա Արայիկ Գալստյանի վարած BMW մակնիշի 10 A 505 համարանիշի ավտոմեքենայի անվահեծանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլի վարորդ Ս. Կարապետյանին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր