3844 դիտում
18:14 22-02-2018
Դավիդ Յուրչենկոն դեմ չէ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ:
ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը օրեր առաջ հանդիպել է Յուրչենկոյի հետ և կրկին անգամ ներկայացրել ֆեդերացիայի շահագրգռությունը՝ տեսնել ֆուտբոլիստին մեր հավաքականում:
Դավիդ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն դեռևս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաև իրավական բնույթի այլ անորոշություններ, հետևաբար կպահանջվի որոշակի ժամանակ և հետագա քննարկումներ՝ իրեն ներկայացնող մասնագետների հետ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունակի աշխատանքները և հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները:
Նմանատիպ նյութեր
2105 դիտում
12:01 18-12-2014
Դավիդ Յուրչենկոն կհրաժարվի հանդես գալ Հայաստանի հավաքականում
3148 դիտում
16:10 22-02-2020
Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
1976 դիտում
20:49 13-11-2015
Դավիդ Յուրչենկո. Ես Հայաստանի հավաքականում լիմիտի պատճառով չեմ հրաժարվել հանդես գալ
Այս բաժնից
820 դիտում
16:16 17-03-2024
Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ
913 դիտում
14:24 15-03-2024
Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին
1006 դիտում
12:36 14-03-2024
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների միջազգային մրցաշար