211652_close_icon
views-count1875 դիտում article-date 17:22 22-02-2018

Սյունիքի մարզի Գորիս քաղաքից դեպի «Զանգեր» տանող ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: [b]Սյունիքի մարզի Գորիս քաղաքից դեպի «Զանգեր» տանող ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր