211652_close_icon
views-count3011 դիտում article-date 16:12 22-02-2018

Վարչապետը հանձնարարել է շտապ և հստակ ձևակերպել դիվանագետների հաշվետվության չափորոշիչները

Այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանից հետաքրքրվել է, թե արդյոք դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մեջ տնտեսական բաղադրիչի ներառման շուրջ քննարկումներ կատարել են: «Բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, որոնք հետաքրքրություններ ունեն մեր դիվանագիտական կորպուսի հետ աշխատելու հարցում, պետք է հստակ ձևակերպեն, թե դիվանագետներն ինչ չափորոշիչներով պետք է տարեվերջին հաշվետվություն տան, որովհետև առաջին փուլում նայել ենք՝ եղել են ժողովներ, հանդիպումներ, որոնց կիրառական կոնկրետ արդյունքը չափելի չէ: Շատ շտապ դա պետք է անել, շատ երկար ենք այդ հարցին մենք անդրադարձել»,- ասել է վարչապետը: Ի պատասխան՝ Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ 2017-ի օգոստոսի 3-ին կառավարության որոշումով հաստատվել են դեսպանատների առջև դրված չափորոշիչները, որտեղ ֆիքվսել է նորմ, որով արտաքին գործերի նախարարը պետք է սահմանի տարեկան պլանը: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել 2018թ. պլանը:

Նմանատիպ նյութեր